Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավագ շաբաթ` Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք եւ ավերում այն

Մարտ 26,2016 11:00

Հարության նախորդ օրը` Ավագ շաբաթ, Հայ առաքելական եկեղեցում նշվում է Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ, որը նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ եւ վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը: Հայ առաքելական եկեղեցում ճրագալույցը կատարվում է բացառապես Ծննդյան եւ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատկի` Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, որով էլ ավարտվում է Մեծ պահքը:

avaf shabat 8-2

Ավագ շաբաթը նվիրված է Հիսոսի թաղմանը (Մատթ. ԻԷ 57-61, Մարկ. ԺԵ 42-47, Ղուկ. ԻԳ 50-56, Հովհ. ԺԹ 38-42) եւ գերեզմանի կնքմանը (Մատթ. ԻԷ 62-66): Քրիստոս, երբ Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից (Մատթ. ԻԷ 57-60), փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ եւ մուտքը փակում մի մեծ քարով եւ քանի որ ըստ հրեական օրենքի համաձայն` հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն եւ կօծեն Հիսուսի մարմինը. «Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը» (Ղուկ. ԻԴ 54): Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին. (Մատթ. Ի 19): Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք եւ ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը, այսինքն` ուսմունքը:

Ըստ Աստվածաշնչի, Հիսուս Քրիստոսի ձեռքին են նաեւ դժոխքի բանալիները, քանզի նրան են հնազանդված կյանքն ու մահը. «… Ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա եւ ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից»: Հիսուսը քանդեց այդ կապանքները, քանզի իր մահվամբ վճարեց ողջ մարդկության մեղքերի գինը, եւ ազատության ավետիսը տվեց մինչ Փրկչի գալուստը ննջած բոլոր հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031