Լրահոս
Օրվա լրահոսը

Չարժե արվեստին նայել սովորական աշխատավորի դիրքերից

Մարտ 26,2016 12:00

Արա Խզմալյանի հայտարարության արձագանքները

Տասնամյակներ շարունակ համոզվել ենք, որ ասելով չէ, անելով է, կարծիք հայտնելով չէ, փաստով է, խոսք նետելով չէ, իրականությամբ է: «Հասկացողին մեկ, չհասկացողին՝ հազար ու մեկ». այս առիթով ասում է ժողովրդական ասացվածքը:

Օրերս TV-ներից մեկի եթերում թատերագետ Արա Խզմալյանը (լուսանկարում) «իմաստուն» կարծիք հայտնեց, որ մշակութային օջախների ղեկավարումը ժամանակն է «երիտասարդացնել»: Առաջին հայացքից թվում է, թե խելացի դիտարկում է եւ կառավարությունն անմիջապես պետք է փոխի «ծեր», «թոշակի տարիքի» եւ դեռ դրանից էլ անց մշակույթի որոշ օջախների ղեկավարներին եւ անմիջապես նրանց տեղը հրավիրի երիտասարդների: Անկասկած, բարձրակարգ մասնագետ Խզմալյանի կարծիքը ճիշտ հակառակն է փաստում՝ որ կայացած ու հաստատուն գործունեություն ծավալող մշակութային օջախների մեծ մասը ղեկավարում են բազմափորձ, հմուտ պրոֆեսիոնալները եւ որ նույնիսկ 50-60-ին մոտ «մեծ» տարիքի երիտասարդներն այնքան էլ հաստատուն չեն իրենց կոլեկտիվներում, որքան փորձառու վարպետները. թատերարվեստում, օրինակ, Երվանդ Ղազանչյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը, երաժշտարվեստում՝ Հովհաննես Չեքիջյանը, պարարվեստում՝ Վիլեն Գալստյանն ու Նորայր Մեհրաբյանը եւ այլն:
Չարժե, թերեւս, արվեստին նայել սովորական աշխատավորի դիրքերից: Այս ոլորտում վաղո՜ւց շատ հարգի է, որ երիտասարդը գնում է սպիտակահեր Վարպետի մոտ եւ ուշադրությամբ լսում նրա խորհուրդները, ընդ որում՝ ոչ միայն մեզանում, այլեւ քաղաքակիրթ երկրներում նույնպես: Ակնածանքի աստիճան հարգանքի է արժանի երկարակյաց արվեստագետների գոյությունը, ասենք, իրենց ժամանակ 90-ն անց Տիցիանի, Մարտիրոս Սարյանի, 80-անց անթվարկելի, բազում դերասան, ռեժիսոր, նկարիչների, էլ չասած՝ 70-75-ամյա «ծաղկուն» հասակի արվեստագետների, որոնք հրաշալի համադրում են «երիտասարդական» ավյունն ու վարպետությունը:

Ara-Xzmalyan-6-2-2

Մշակութային ոլորտում հարգված դեմք Արա Խզմալյանի հայտնած «երիտասարդացվող» մշակութային օջախների գլխավորների «մասով» «Առավոտը» բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել ոչ միայն արվեստագետներից, այլեւ արվեստասերներից: Այս դեպքում հարկ չենք համարում նշել մեր «հեռակա» զրուցակիցների անունները, բայց եթե նրանց խոսքն ընդհանրացնենք, կստացվի հետեւյալ հայտնի միտքը՝ կյանքում գործում են իրական կարողությունները ու նման անհարկի հայտարարությունները տարիքի եւ երիտասարդության, առաջին հայացքից կարծես թե պարզ երեւույթների մասին, թող ների պարոն Խզմալյանը, տարրական անհասկացողության կամ էլ «երիտասարդական» խակության դրսեւորումներ են:

 
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերինե says:

    Շատ ճիշտ է ասել պարոն Խզմալյանը: Երբ մտնեք մի շարք թատրոններ ու տեսնեք արդեն ծեր ու անկարող մի շարք գեղարվեստական ղեկավարներ ինչպես են աստիճանաբար ավիրում թատրոնը, դեգրադացնում, լյուբիմչիկի ու նիլյուբիմչիկի խաղացնում, կտեսնեք, որ ասվածը կհասկանան միայն խոհեմ ու ժամանակակից ուղեղ ունեցողները: Ովքեր որ վառվել են նրա ասածից, թող գնան տարբեր թատրոններ ու շատ խորը ուսումնասիրեն: Մեկ-երկու թատրոնում կարող են մի քանի տարեցներ ղեկավարել, բայց շատ թատրոններում՝ ոչ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031