Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ դատարանը հրապարակեց դատաձգաբանական փորձաքննության արդյունքները, որով, ըստ էության, պարզ է դառնում թե որտեղից, ինչ դիրքով ու քանի կրակոց է արձակել Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տանը: Ավետիսյանների փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թե դատաձգաբանական փորձաքննությունը, եւ թե հետագայում իրականացված համալիր փորձաքննությունների արդյունքները մի շարք հարցերի պատասխաններն են տվել:
«Դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ տվյալ փամփուշտները, որոնք կրակվել են այն ինքնաձիգից, որը հայտնաբերված է եղել Ավետիսյանների տանը, կցված է եղել Պերմյակովին»,-ասաց փաստաբանը: Իսկ նյութագիտական փորձաքննությամբ պարզվել է, որ չկրակված փամփուշտների վրա առկա են եղել Պերմյակովի քրտինքի հետքերը :
«Դա խոսում է այն մասին, որ լիցքավորողը տվյալ պահունակի մեջ անձամբ եղել է Պերմյակովը, քանի որ թե՛ պահունակի մեջ մնացած, թե՛ զենքում առկա փամփուշտի մեջ նրա քրտինքի հետքերն են հայտնաբերվել»: Ըստ փաստաբանի, համալիր փորձաքննություններից՝ կապված կրակոցների արձակման վայրի հետ, պարզ է դառնում, թե Վարելի Պերմյակովի Ավետիսյանների տան որ անդամին որ վայրից է կրակել ու քանի կրակոց է արձակել թե՛ տուժողների մարմինների, թե՛ տան պատերի վրա:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԵՂԵՌՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ես իմ դժգոհությունն եմ հայտնում Հայաստանի արդարադատության ատյանների հանդեպ, որոնք Ավետիսյանների ընտանիքում դաժան սպանություն կատարած այդ ռուս զինվորին ենթարկել են տաս տարվա ազատազրկության, ցմահ ազատազրկության կամ էլ ավելի դաժան դատաստանի ենթարկելու փոխարեն.
Ով է իրավունք տվել այդ ռուսի վիժվածքին, որ բնաջնջի մի ողջ հայկական ընտանիք.
Ես այդ դատավարությունը համարում եմ անարդարացի, քանի որ այդ ռուսի վիժվածքը մի քանի հանցանքի համար է պատասխանատու, նա հափշտակել է զենք, ավազակային հարձակում է կատարել անմեղ մի ընտանիքի վրա, սպանել յոթ մարդ, հետո կատարել է կողոպուտ ու փախել է. Միթե կարելի է նման հանցագործին տաս տարվա ազատազրկության ենթարկել, երբ նա տաս տարի հետո ազատության մեջ կհայտնվի. Իսկ ով պետք է պատասխան տա թափված արյան ու անմեղ երեխաների սպանության համար.
Միթե իրավունք ունի այդ հանցագործ ճիվաղը տաս տարի հետո ապրելու, երբ նա յոթ մարդու կյանք է խլել.
Ուր մնաց արդարությունը.
Կատարվել է ցեղասպանություն Գյումրիում. Ես վրիժառության կոչ եմ անում գյումրեցիներին, որ շանսատակ անեն այդ ճիվաղին/XI դարի Թալեաթ փաշային. Բավական է մեզ մորթեն ու անպատիժ մնան.
Սիրտս ցավում է իմ հայրենիքում կատարված ողբերգության համար.
Ես պահանջում եմ արդարացի դատավճիռ կայացնել հանցագործի հանդեպ. ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄՙ ԿԱՄ ՄԱՀԱՊԱՏԻժ՚