Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակովի օրագիրը. «Մամ, ներիր, ես չէի ուզում, բայց ձեռքերս կրակեցին»

Մարտ 25,2016 23:30

Այսօր դատարանը հրապարակեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի օրագրից հատվածներ, որտեղ վերջինս ներողություն է խնդրում ծնողներից ու խոստովանում, որը ինքը չի ցանկացել մարդ սպանել, ակամայից ձեռքերն են կրակել:

Ի դեպ, օրագիրը նրա ձերբակալությունից հետո քննիչներն են հայտնաբերել ռազմաբազայի այն խցից, որտեղ պահվել է նա: Դաժան մարդասպանության մեջ կասկածվողը, պատկերացնելով ծնողների հոգեվիճակը, վստահ լինելով, որ նրանք չեն հավատա, որ իրենց որդին կարող է մարդ սպանել, հարկ է համարում նրանց բացատրել, թե ինչու գնաց այդ քայլին: Պերմյակովը, ներողություն խնդրելով, գրում է.

«Գիտեմ, դուք այս պահին շփոթված եք, չեք կարողանում հավատալ այդ ամենին,թեև ես էլ չեմ կարողանում հավատալ, թե ինչպես է ստացվեց և ինչո՞ւ հենց ինձ հետ: Ես չգիտեմ, թե ինչու եմ գնացել, հիմա շատ եմ ափսոսում դրա համար… Երբ ես մտա տուն և տեսա մարդկանց՝ ձեռքերս սկսեցին ակամա կրակել, ամենայն հավանականությամբ վախից: Մամ, ներիր ինձ, որ խայտառակեցի ձեզ, դրեցի վատ վիճակի մեջ, չէ՞ որ դրա համար չեք ինձ ծնել և դաստիարակել: Դուք ինքներդ գիտեք, որ ես դա երբեք չէի անի, բայց ստացվել է՝ հակառակ իմ դաստիարակությանը»: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն օրագրի մեկ այլ գրառմամբ Պերմյակովը նշում է, որ ինքը մարդկանց վրա չի կրակել, այլ դա արել է իր մեջ գտնվողը:

Այսօր դատարանը հրապարակեց նաև Վալերի Պերմյակովի «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում ունեցած նամակագրությունը, որը տրամադրել էր ռուսական կողմը, հենց նրանք էին ուսումնասիրել: Նամակագրություն կա հարազատների, ծնողների, եղբոր, ընկերների, աղջիկների հետ: Մոր հետ նամակագրությունը բավական տարօրինակ բովանդակություն ունի, այստեղ Պերմայկովը խոսում է այն մասին, որ ինքը, հայտնվելով Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ պատերազմական իրավիճակում, կարողացել է հակառակորդի մի քանի տանկեր ոչնչացնել, անգամ հասել է նրան, որ արդեն սեփական տանկ ունի:

Նաեւ պատմում է մորը, որ Հայաստանում 184 մարդու է ղեկավարում: Տանկերի թեման արծարծելիս, հպարտորեն գրում է, որ ինքը մարդասպան է, ոչնչացել է թշնամու երկու «ԲՏՌ» և մեկ բեռնատար: Այս ամենը գրելուց հետո մեկ այլ նամակում Պերմյակովը մորն ասում է, որ այլեւս հնարավոր չէ դիմանալ Հայաստանում, կարոտել է բոլորին, ուզում է տուն գալ, հոգնել է պատերազմներից, եւ որ իրեն ռմբակոծել են, ու այդ ամենից հետո շատ է ուզում տուն վերադառնալ ու ապրել:

«Ամեն ինչ նորմալ է, միայն ձեզ են կարոտում, զզվել եմ պատերազմելուց: Ես լուծարել եմ պայմանագիրը, չեմ ուզում այլևս պատերազմել, ուզում եմ ձեզ մոտ՝ տուն վերադառնալ»,- գրում է մորը:

Իսկ եղբոր՝ նույն սոցիալական ցանցով ուղարկած հարցին, թե ո՞նց ես զգում քեզ, Վալերի Պերմյակովը պատասխանում է. «Ո՞նց պիտի զգամ, զգում եմ ինչպես հանգստավայրում, միայն կանայք և օղին է պակասում»: Մեկ այլ նամակում էլ բողոքում է եղբորը, թե իր ձվերն արդեն ուռել են, կին է ուզում, իսկ իր կողքին միայն տղամարդիկ են:

Նամակագրությունից զատ հրապարակվեց նաեւ «Օդնոկլասնիկ» ցանցով Պերմյակովի երդումն ու պայմանագիրը սատանայի հետ: Նա սատանային խոստանում է մի քանի զոհաբերություններ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Анна says:

    В деле очень много недоговорённостей и странностей! Сначала сообщалось, что отец убитых являлся прапорщиком, потом об этом забыли. То солдат убежал с поста, дезертируя и потому лез грабить, а теперь ночевал у них.
    Бред какой-то!
    Я думаю, что прапорщик поиздевался над солдатом, с уверенностью, что находясь в Армении, имеет все права и останется безнаказанным, но грубо ошибся.
    Или, парнишка является козлом отпущения и там ещё кое-кто был замешан, о чем молчат.
    Может мер города? Ведь во всех городах,в качестве мера, одни бессмертные кощеи сидят.

  2. Гаяне says:

    За убийством стоят другие, но не солдат. Так не убивают, так наказывают. Надо выяснить сколько врагов было у отца семьи и почему так жёстко наказали всю семью. Чтоб так убивать, надо иметь соответствующую причину и железные нервы, быть психически готовым и воспринимать расправу как справедливость.
    У парня слабая психика, она ещё не развита в эти годы. Это не дело его рук! Кого защищает на самом деле юстиция? И почему не замешанно в дело и следствие России?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031