Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հանդիպումն առանձնապես աչքի չընկավ դիտարժանությամբ, որը հետխաղային մամուլի ասուլիսում արձանագրեցին նաեւ գլխավոր մարզիչները: Բայց այս խաղը կհիշվի մի ոչ ֆուտբոլային միջադեպով: Երկրորդ խաղակեսի միջնամասում արեւելյան եւ հյուսիսային տրիբունաների կողմից մի երիտասարդ ջահը ձեռին ներխուժեց խաղադաշտ, որին անվտանգության աշխատակիցները եւ ոստիկանությունը ի վերջո կարողացան մեկուսացնել արդեն արեւմտյան տրիբունայի մոտ:
Կարդացեք նաև
Aravot.am-ը երեկ ոստիկանությունից հետաքրքրվել էր, թե Բրյուսելի ահաբեկչությունից հետո այսօր մարզադաշտում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ իրականացվելո՞ւ են, ինչին հանգիստ պատասխանել էին, թե ոստիկանությունը ցանկացած միջոցառման ժամանակ համապատասխան ուժերի ներգրավումով ապահովելու է հասարակական կարգը եւ մեր քաղաքացիների անվտանգությունը:
Իսկ եթե այդ երիտասարդի փոխարեն մեկ ուրի՞շը լիներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ