Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչները փնտրում են ոստիկանի ոտքին հարվածած ակտիվիստին

Մարտ 25,2016 21:30

Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող քննիչը, ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարացնելու նոր հիմքեր չի ներկայացրել դատարան:

«Կալանքի երկարացման համար քննիչն անհեթեթ բաներ է գրել: Ասում է՝ երբ նայեցինք տեսագրությունը, տեսանք ակտիվիստներից մեկը ոտքով հարվածում է  ոստիկանին, քանի որ նրա ինքնությունը պարզված չէ պետք է օպերատիվ հետախուզական միջոցառումներ կիրառենք, հայտնաբերենք  ու այդ հիմքով խնդրում է կալանքի ժամկետը երկարացնել: Այսինքն, երեք ամիս քննիչները նայել ու չեն հայտնաբերել, ամենայն հավանականությամբ այլ անձանց էլ կարող են կալանավորել, մեղադրանք առաջադրել այդ ոտքի հարվածով, բայց դա Գեւորգի հետ կապ չունի»,- ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր, դատարանի որոշմամբ, Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամիս տասնհինգ օրով:

Փաստաբանն էլ բացատրեց, թե ինչու է պնդում, որ այս գործով դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը, կանխակալ վերաբերմունք դրսեւորել: Ի դեպ, այս դատավորն արդեն երկրորդ անգամ է որոշում կալանքի ժամկետը երկարաձգել:

«Նախորդ նիստին մենք հարցրինք դատավորին՝ խնդրում ենք, ասեք՝ կա՞ մի գործ, որով դուք քննչական մարմինների միջնորդությունը մերժել եք կամ քննիչների դեմ որոշում եք կայացրել, չպատասխանեց հարցին,  հասկացանք, որ չունի նման որոշում:

Նա ձեւավորված մոտեցում ունի այդ համգամանքների վերաբերյալ: Նա ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել, չի պատճառաբանել, անհիմն որոշումներ է կայացել: Մենք  արդարադատության խորհուրդ  բողոք ենք ներկայացրել, ինքը տրամադրված է մեր դեմ, այսօր իր տոնից էլ էր երեւում, իր հարցերից էր երեւում: Հարց եմ տալիս, ասում է դատարանին հարցեր տալու իրավունք չունեք, բա հարց չտա՞նք, որ իմանանք կանխակալ վերաբերմունք ունի, թե՞ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031