Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկեց Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը մեր ընտրանու կազմում վերջինն է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար:
Մեկնարկից հինգ րոպե հետո մրցավարը ընդհատեց խաղը եւ ֆուտբոլիստներն ու հանդիսականները ջերմ ծափահարություններով ճանապարհեցին նրան: Ռոմանը հավաքականի ավագի թեւկապը փոխանցեց ազգային հավաքականի մյուս լեգենդին Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանին: Դրանով Ռոման Բերեզովսկու մեծարման արարողությունը չավարտվեց: Aravot.am-ի տեղեկություններով ընդմիջմանը Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի կողմից « Land Cruiser» ավտոմեքենա է նվիրելու Բերեզովսկուն, իսկ Տարոն Մարգարյանը «Քաղաքապետի ոսկե մեդալ» է շնորհելու ֆուտբոլիստին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ