Rolling Stones («Ռոլլինգ Ստոունզ») Բրիտանական լեգենդար ռոք ընդ ռոլ խումբն ուրբաթ օրը պատմական այց կատարեց Կուբա։
Խմբի 4 անդամները համերգից մեկ օր առաջ ժամանեցին Հավանա, որտեղ այս կղզում ժամանակին արգելված էին նրանց բոլոր երգերը։ Ուրբաթ օրվա անվճար համերգը կարեւոր է ե՛ւ խմբի ե՛ւ նրա երկրպագուների համար։
Ինչպես խմբի գլխավոր մեներգիչ Միք Ջագերն է ասում. «Անցած մի քանի տարիների ընթացքում ակնհայտորեն ինչ-որ բան է տեղի ունեցել։ Այնպես որ, կարելի է ասել, որ ժամանակը փոխում է ամեն ինչ։ Մենք այսօր շատ երջանիկ ենք», ասում է նա։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում