Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ:
«Մեր միջնորդությունը մերժվեց, չնայած որ դատարանի գործողություններով հաստատվեց, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի. Դա է փաստում նախագահող դատավորի վարքագիծը գործի քննության ընթացքում. Նա կանխակալ վերաբերմունք ունի թե դատախազի, թե քննիչի, թե մեղադրյալի նկատմամբ»,- դռնփակ նիստից հետո ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Ի դեպ, դատարանի որոշմամբ, Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամիս տասնհինգ օրով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ