ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մարտի 25-ին կհանդիպի Դաշնակցության Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ:
Հաջորդ օրը, մարտի 26-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը նախարարը կհանդիպի Ամերիկայի հայկական համագումարի անդամներ Բրայան Արդունիի, Դանիել Քուշանջյանի և այլոց հետ:
Նույն օրը տեղի կունենա հանդիպում ՀՅԴ և կից կառույցների ներկայացուցիչների հետ:
Վաշինգտոնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի Սբ. Խաչ եկեղեցի, կհանդիպի առաջնորդի հետ:
Մարտի 27-ին նախարարը կայցելի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի, կմասնակցի Սբ. Զատիկի պատարագին, կհանդիպի հայ համայնքի հետ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ