Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նորվեգիայի կառավարության կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ էր ներկայացվել տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների վերաբերյալ բանաձևի նախագիծ, որում փոփոխություններ կատարելու առաջարկով էին հանդես եկել Չինաստանը, Կուբան, Եգիպտոսը, Պակիստանը և Ռուսաստանը: Նշված պետությունների կողմից ներկայացված 30 փոփոխությունները լուրջ վտանգ կարող էին ներկայացնել իրավապաշտպան գործունեության նկատմամբ:
Շուրջ 150 կազմակերպություններ ողջ աշխարհից, այդ թվում՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, բաց նամակով կոչ են արել մերժել առաջարկվող բացասական փոփոխությունները և ընդունել նախագիծը իր նախնական տեսքով: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2016 թ. մարտի 24-ի նիստում բանաձևն ընդունվել է՝ առանց Չինաստանի, Կուբայի, Եգիպտոսի, Պակիստանի և Ռուսաստանի կողմից ներկայացված վերոնշյալ փոփոխությունների:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ