Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Մարտ 25,2016 16:26

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի կալանքի երկարացման հարցը:

Դռնփակ նիստից հետո փաստաբանն ասաց, որ դատավորին ինքնաբացարկ է ներկայացրել, նրա՝ կողմնակալ վերաբերմունքի համար:

Պարոն Հայրապետյանի խոսքով, նախորդ անգամ էլ էր դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել երկարացրել Գեւորգ Սաֆարյանի կալանքը.

«Նախորդ անգամ էլ մենք բազմաթիվ հակափաստարկներ էինք ներկայացրել, բայց դատավորը մնաց անդրդվելի եւ նման անհիմն որոշում կայացրեց»:

Դատարանը փաստաբանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ է հեռացել:

Իսկ դատարանի դիմաց ի պաշտպանություն ակտիվիստի «Նոր Հայաստան» փրկության ճակատի մի քանի ներկայացուցիչ պարզել են Գեւորգ Սաֆարյանի լուսանկարով պաստառները եւ սպասում են դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել է Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներից հետո:

Բախման պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031