Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սկեսուրիդ դժոխքում տեսել ես, չէ՞, սկեսուրիդ համար աղոթեիր». Շարմազանովի զրույցը՝ հավատացյալի հետ. (Տեսանյութ)

Մարտ 25,2016 15:14

Այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում մի հավատացյալ կին մոտեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին եւ նրան Նոր կտակարան նվիրելով՝ զրույցի բռնվեց:

Կնոջ խոսքերով՝ «Ես հոգեւոր ծառայություն եմ մատուցում, գոհանում եմ իմ Աստծուց, որ Քրիստոս եկավ մեր մեղքերի համար, խաչվավ, մեռավ, հարություն առավ, որ մենք ապրենք ու հավիտյա՛ն ապրենք, տղե՛ս»:

Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «3 օրից Հարության տոնն է՝ ամենամեծ տոնը մեր կյանքում: Թող բոլորը հասկանան, որ միակ ամենակարող Տերը նա է՝ վերեւում»:

Էդուարդ Շարմազանովն ու կինը սկսեցին քննարկել աստվածաշնչյան թեմաներ, խոսեցին ծոմապահության մասին: Շարմազանովը պատմեց, թե որ պատվիրաններին է հետեւում. «Չեմ կարծում 100 տոկոսանոց մարդ լինի: Ես վատ բաներ չեմ անում: Մի-երկու բան կա, էդ հեչ»:

Կինն ասաց՝ «Փառք Հիսուսին, ոչինչ, ամենագերագույնը սուրբն է, որ վատ բաներ չեք անում՝ ներում է: Տերս օգնի իմ բարի ազգին: Հիսուսը մեռավ՝ մեր կյանքը փրկելու համար»:

Հետո խոսքը հասավ դրախտին ու դժոխքին: Կինը պատմեց, որ կլինիկական մահ է տարել, հրեշտակներն իրեն տարել են դժոխք ու դրախտը ցույց տվել. «Սկեսուրիս բերեցին, դժոխքում էր, սկեսրայրս էլ ձյուն ու սառույց էր մաքրում էլի դժոխքում: Էդպես, Շարմազանով ջան, ինչ ասեմ, դրախտն էլ տեսա՝ ծաղիկները գույնզգույն»:

Sharmazanov 2Շարմազանովը ձեռքը գցեց կնոջ ուսին ու ջերմ զրուցելով քայլում էին պանթեոնի տարածքում: Նրա խոսքերով՝ «Բա սկեսուրիդ համար աղոթեիր: Աղոթի, որ գնա դրախտ»:

Կինն էլ պատասխանեց. «Աղոթում եմ հիմա: Տերը որ գա, դատաստանի օրը կների, ոչինչ»:

Էդուարդ Շարմազանովը կատակեց. «Էս ամբողջ պատմության իմաստը նա է, որ սկեսուրիդ դժոխքում տեսել ես, չէ՞»:

Կինը պատմում էր, որ Եռաբլուրում հոգեւոր ծառայություն է մատուցում. «Ինքնակամ , ձրի, անմնացորդ ծառայում եմ: Չեմ գնում մուրում: Ասում եմ՝ Տեր Հիսուս ջան, քո կամքն է, եթե ինձ հացի փողից չկտրես, շատ չտաս, որ չհարստանամ, բայց նենց էլ քիչ չտաս, որ սոված մնամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    էս ինչ մառազմա,….ու սրա լրատվական և/կամ բովանդակային արժեքը որնա????
    էս կղերականության գովազդ է?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031