Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարիի գործը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվեց (Տեսանյութ)

Մարտ 25,2016 15:08

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 25-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործի քննությունը:

Այս դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը պետք է հանդես գար պաշտպանական ճառով: Սակայն, մինչ այդ Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարությամբ հանդես եկավ, որ պաշտպանական ճառի համար իրենց տրամադրվել է մեկ օր ժամանակ, երեկ ժամը 16:29-ին նոր տրամադրվել է դատախազի ճառը, իսկ համակարգչային կրիչներն այդպես էլ իրենց չեն տրամադրել. «Մեկ օրը մեզ բավարար չէր: Հետեւաբար մենք արձանագրում ենք, որ չենք հասցրել պատրաստվել այն կերպ, ինչպես մենք կցանկանայինք, եւ չենք կարողանա այդ սեղմ ժամկետներում իրականացնել մեր պաշտպանյալի շահերի պաշտպանությունը»:

Tigran EgoryanՏիգրան Եգորյանը խնդրեց կողմին ժամանակ տրամադրել, սակայն Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ կողմին ժամանակ է տրամադրվել եւ մերժեց միջնորդությունը:

Տիգրան Եգորյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց դատական գործը կասեցնելու վերաբերյալ, համապատասխան դիմումով Սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ, մասնավորապես՝ Գասպարիին առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցի վիճարկման հիմքով:

Մեղադրող Վահան Մանուկյանը առարկեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնելու:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031