Լրահոս
Օրվա լրահոսը

Ձվի թանկացումն է՞լ քաղաքական դրդապատճառներ ունի (Տեսանյութ)

Մարտ 25,2016 14:37

«Որպեսզի հավկիթը չթանկանա, մեր սպառողների կենսամակարդակը պետք է բարձրանա»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե երբ որոշ օրերին ձուն թանկանում է, արտադրողնե՞րն են գինը բարձրացնում, թե խանութները, ասաց «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը: Նա իր խոսքերը հիմնավորեց տնտեսագիտական օրենքներով: Թռչնաֆաբրիկայի բիզնեսով զբաղվող այս գործարարի կարծիքով, եթե ձուն թանկանում է, ապա շուկան է այդ գինը թելադրում:

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Մանասե Եփրեմյանն ասաց, որ ձվի գինն արհեստական թանկանում է, երբ արտադրողներն են հակամրցակցային համաձայնության գալիս եւ գին որոշում, ինչը իր համար անընդունելի եւ քրեորեն պատժելի արարք է:

Ըստ նրա, ձվերի դեֆիցիտը, թանկացումը որոշում է շուկան, իսկ շուկայում շատ ու շատ դրդապատճառներ կան` սկսած տնտեսականից,. Վերջացրած` քաղաքականով: Հարցին, թե այս օրերին ձուն կթանկանա՞, ձվի դեֆիցիտ կլինի՞, պարոն Եփրեմյանն ասաց, որ Նոստրադամուսը կլինի, եթե այդպիսի կանխատեսում անի:

Մանրամասները` տեսանյութում

Ասուլիսի մասնակիցներ «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը եւ մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանն այսօր առավոտյան մի քանի խանութներով շրջել են, տնական եւ տարբեր ընկերությունների արտադրության ձվեր գնել, որպեսզի պարզեն, թե «Զատկի տոնին ընդառաջ՝ հավկիթի շուկայում ինչպիսի իրավիճակ է տիրում:

Ըստ Մելիտա Հակոբյանի, որեւէ խանութում ձվի թանկացում չեն նկատել, բայց, եթե թանկանում էլ է, ապա դրանում սպառողն է մեղավոր, քանի որ, մասնավորապես տոն օրերին ագահաբար գնում է եւ շուկայում արհեստական դեֆիցիտ է առաջանում:

Տիկին Մելիտան ձվի թանկացման մի օբյեկտիվ պատճառ է նշում, որի մասին իրեն հայտնել են ձու արտադրող ընկերությունները. «Թռչնաբույծները, էլեկտրաէներգիայի թանկացումից ելնելով, սկսեցին ձվի գինը բարձրացնել: Բայց անցյալ տարվա համեմատ ձուն էժանացել է, քանի որ մրցակցություն կա: Եթե անցյալ տարի 70-80 դրամից էժան ձու չէիր գնի, ապա հիմա ավելի ցածր է ձվի գինը»:

Ձվի թանկացման պատճառներից մեկն էլ արտադրողները մատնանշել են ներկրված կերի թանկ լինելը, սակայն, ինչպես տիկին Մելիտան է ասում, որոշ արտադրողներ խոստացել են տեղական կերով հավերին կերակրել. «Չգիտեմ արդեն կերակրում են, թե ոչ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031