Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի առյուծների նկատմամբ հատուկ մոտեցում չի լինի

Մարտ 25,2016 14:14

«Բնականաբար, մենք որոշ տեղեկություններ ունենք, հիմնականում լրատվամիջոցներում են հնչեցվել: Բայց ինչի՞ համար ենք մենք հիմա այս օրենքի փոփոխությունն առաջարկում: Որպեսզի մեկ անգամ եւ մեկընդմիշտ կարողանանք ֆիքսել բոլոր հնարավորությունները, հաշվառում իրականացնել եւ բոլորին բերել դաշտ: Էական առանձին մոտեցումներ, առանձին մարդկանց մասով, մենք չենք իրականացնելու: Օրենքի առաջ բոլորը լինելու են հավասար, օրենքը գործելու է բոլորի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը`պատասխանելով հարցին`տեղյա՞կ է, որ տարբեր պաշտոնյաներ, հարուստներ, կենդանիներ են պահում. օրինակ, Տավուշի մարզպետն է արջ պահում, Գագիկ Ծառուկյանն`առյուծներ եւ այլն:

Հիշեցնենք,  ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն էլ այսօր խորհրդարանական լսումներ էր կազմակերպել` «Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով: Խնդիրը հասունացավ`Գյումրու մասնավոր գազանանոցի դեպքից հետո:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031