Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկա է գտնվել տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը

Մարտ 25,2016 14:10

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Կառավարության ղեկավարը շրջել է մասնաշենքով, ծանոթացել կատարված աշխատանքներին և տարեցների համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Մասնաշենքն ամբողջությամբ համալրվելու է անհրաժեշտ սարքավորումներով, ստեղծվելու են շահառուների սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի և բժշկական օգնության ծառայությունների պատշաճ իրականացման պայմաններ: Միաժամանակ մասնաշենքում հնարավորություն կլինի սպասարկել 72 անկողնային հիվանդի:
Վարչապետը բարձր է գնահատել ինտերնատի մասնաշենքի կառուցմանն աջակցելու քուվեյթյան կողմի նախաձեռնությունը և համոզմունք հայտնել, որ նման ծրագրերը կնպաստեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Վարչապետը կարևորել է Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարի այցը մեր երկիր՝ ավելացնելով, որ նման փոխայցելությունները հնարավորություն են տալիս քննարկելու հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Խոսելով Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության զարգացման մասին՝ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել գործարար կապերի սերտացման ուղղությամբ հետևողական քայլերի, ինչպես նաև Երևանի և Էլ Քուվեյթի միջև ավիաչվերթների իրականացումը, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:
Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ կապերի ընդլայնումը և պատրաստ է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ու նախագծեր:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031