«Մենք խոսել ենք երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ։ Անդրադարձել ենք տնտեսական համագործակցության հետագա խորացման հեռանկարներին եւ նշել ենք, որ երկուստեք կարեւոր է առկա հարաբերությունների կարգավորումը»,- այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխեիլ Ջանելիձեն։
Նախարարն ասաց, թե միջկառավարական համագործակցության տնտեսական հարցերի աշխատանքային խմբերը անպայման պետք է շարունակեն աշխատել. «Դրանք հաջողակ ձեւաչափ են առեւտրատնտեսական հարցերի քննարկման համար։ Մենք պետք է նպաստենք բիզնես սեկտորի զարգացմանը, պետք է տեղեկատվություն տրամադրենք, որպեսզի մեր երկրների միջեւ առկա համագործակցությունն ավելի զարգանա»։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում առկա հակամարտություններին. «Մենք եկել ենք այն եզրակացությանը, որ բոլոր հակամարտությունները, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, անպայման պետք է կարգավորվեն միայն ու միայն խաղաղ ճանապարհով»։
Միխեիլ Ջանելիձեն նաեւ ասաց, թե հանդիպման ընթացքում պարզ երեւացել է, որ երկու երկրներն ունեն հաստատուն ձգտում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հետագա խորացման համար. «Համոզված եմ, որ այս գործընկերությունն ապագայում եւս հաջողությամբ կշարունակվի եւ շոշափելի արդյունքներ կբերի ի բարօրություն մեր երկրների»։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ