Այսօր երբ ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցին Կոմիտասի անվան պանթեոնում նախագահ Սերժ Սարգսյանը եւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, մի միջադեպ եղավ:
Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին եւ խնկեց, հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մյուս պաշտոնյաների հետ երբ ուզում էին պանթեոնից հեռանալ, մի տարեց քաղաքացի մոտեցավ ու սկսեց բղավել. «Պարո՛ն նախագահ, մինչեւ ե՞րբ պիտի սենց մեր իրավունքները ոտնահարվի, հը՞: Ինչի՞ մեր երկրին տեր չեք կանգնում: Սա ի՞նչ վիճակ ա, սա ի՞նչ բան ա, հը՞»:
Նախագահն արագացրեց քայլերը, իսկ քաղաքացուն նրա անվտանգության աշխատողները փորձեցին բռնել ու հետ պահել: Թիկնապահներից մեկը քաղաքացու թեւը բռնեց ու տարավ մի կողմ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
էհ, բարելաւում կայ…
անցեալին, նոյնանման միջադէպի մը որպէս հետեւանք, բառացիօրէն՝ մէկու մը գլուխը ջարդեցին, ռեստորանի զուգարանում