«Սա արդեն մեր երկրորդ հանդիպումն է այս տարի։ Փետրվարին մենք օգտակար զրույց ենք ունեցել Մյունխենում եւ ուրախ եմ, որ այսօր եւս մեկ անգամ հանդիպման եւ մտքերի փոխանակման հնարավորություն ունենք։ Մեր հարաբերություններում կան հարցեր, որոնք պարտադիր պետք է լուծվեն, քանի որ շատ կարեւոր են երկու երկրների ժողովուրդների համար»,- այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխեիլ Ջանելիձեն։
Վրաստանի արտաքին գործերի նախարարն ասաց, որ հայերն ու վրացիները բարեկամ ժողովուրդներ են. «Մեր ժողովուրդների միջեւ գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ։Մենք ամեն ինչ պետք է անենք, որ զարգացնենք այդ հարաբերությունները բոլոր ուղղություններով»։
Միխեիլ Ջանելիձեն շեշտեց, որ չնայած տարբեր արտաքին ինտեգրացիոն վեկտորների առկայությանը, Հայաստանի ու Վրաստանի երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. «Այսօր մենք խոսեցինք այդ մասին, թե ինչպես մենք կարող ենք օգտագործել այդ գործընթացները մեր համագործակցության եւ մեր համատեղ ծրագրերի համար»։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ. «Խոսել ենք նաեւ համագործակցության հետագա խորացման հեռանկարների մասին։ Երկու նախարարությունների միջեւ խորհրդակցություններն անպայման պետք է ակտիվանան ոչ միայն նախարարների, փոխնախարարների մակարդակով, այլեւ՝ վարչությունների մակարդակով»։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ