Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թող Տերը եւս մեկ անգամ հիշի մեր սիրելի ընկերոջը». Նավասարդ Կճոյանի պատարագը՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին (Տեսանյութ)

Մարտ 25,2016 13:14

Այսօր ՀՀ նախկին վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Մեծ քաղաքական գործչի հիշատակը հարգելու համար Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Անդրանիկ Մարգարյանի շիրիմի մոտ պատարագ մատուցեց: Նրա խոսքերով՝ «Տարին երկու անգամ հավաքվում ենք այստեղ՝ ուխտի զգացողությամբ եւ կերպարի մշտանորոգ ներկայությամբ: Ընդհանրապես անհատականություն ունեցող անձերը, անհատները առաքելության են կոչված: Նրանք կրկնակի ծնունդ են ունենում, մեկը՝ ֆիզիկական, երկրորդը՝ գիտակցական, որը կոչված է առաքելության եւ այն կրում է մեծ պատասխանատվությամբ:

Իրենց մահվանից վերջը, մահվանից հետո այդ հետագիծը ճանապարհ է ուղենշում, որ դառնում է ոգեշնչման, ներշնչանքի ուղեցույց: Այստեղ հավաքվածներից շատերը, նաեւ զինակիցներ եւ ընկերներ, ընտանիքի անդամներ, կրում են այդ առաքելության ուղեգիծը՝ վեր պահելով Անդրանիկ Մարգարյանի խորունկ կերպարի հիշատակությունը:

Այդպիսի անհատներով լցվում է հանրությունը, որը նույնպես անհատների հավաքականություն է, որի մեջ նոսրանում են այն չարի արմատները, որոնցով առլեցուն են դառնում անհատականությունները: Այսօր՝ ավագ ուրբաթ, մենք հավաքվել ենք այստեղ եւս մեկ անգամ խոնարհվելու մեր սիրելի ընկերոջ, բարեկամի, շատերի համար զինակցի, հոր եւ հայրենասերի հիշատակը:

Անդրանիկ Մարգարյանը միշտ կմնա որպես այդ մեծ առաքելության ջահակիր եւ իր լույսը կտարածի սերունդների միջոցով, նրա հարազատների միջոցով, նրան հետեւողների միջոցով՝ ամեն տեղ, որտեղ կան գաղափարական մարդիկ, որտեղ կան տեսլական ունեցող մարդիկ, որտեղ կան փնտրող ու գտնող մարդիկ: Այդպիսի մարդիկ միշտ կլինեն հավաքագրված, հավատարմագրված հայրենասիրության ծառայության լուսավոր գործում:

Տա Աստված, որ մենք Դիոգենեսի նման օրը ցերեկով լապտերն առած փորձենք գտնել մարդ արարած՝ մեծատառով: Անհատականությունները տարբերվում են սովորական մարդկանցից հենց նրանով, որ առաքելության ճանապարհի վրա ողջակիզվում են, բայց գլխադիրով, մարդ տառի սկզբնատառն են փորագրում մարդկանց սրտի մատյաններում, հիշողության մեջ: Թող Տերը եւս մեկ անգամ հիշի մեր սիրելի ընկերոջը: Ամեն»:

Սերժ Սարգսյանը եւ մյուս պաշտոնյաները խնկեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմը, ծաղիկներ դրեցին:

Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պանթեոնի մուտքի մոտ կանգնած՝ լսում էր այցելուների հիշատակի, ափսոսանքի խոսքերը եւ ճանապարհում նրանց:

Serj_Sargsyan_Andranik_M_2g Andranik_Margaryan_ger_11 Andranik_Margaryan_ger_10 Andranik_Margaryan_ger_9 Andranik_Margaryan_ger_8 Andranik_Margaryan_ger_7 Andranik_Margaryan_ger_6 Andranik_Margaryan_ger_5 Andranik_Margaryan_ger_4 Andranik_Margaryan_ger_3 Andranik_Margaryan_ger_2 Andranik_Margaryan_ger_1

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031