Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Ափսոս, ԿԳ նախարարությունը չլսեց

Մարտ 25,2016 13:10

Մարտի 24-ին Դիլիջանում տեղի ունեցավ Սյունիքի մարզում 2016-ին Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ուղղությամբ 2015 թվականին «USAID», «Հույսի կամուրջ» ու «UNISEF»-ի ջանքերով իրականացված գործողությունների երկարացումը ՀՀ Լոռու և Տավուշի մարզի գործընկերների համար, որտեղ, ըստ ՀՀ կառավարության 18.02.2016թ. հաստատած ժամանակացույցի, պետք է այդ քաղաքականությունը ներդրվի հաջորդ՝ 2017-ից:

Հանդիպմանը ներկա էին վերոնշյալ միջազգային կազմակերպությունների պատասխանատու անձինք, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների աշխատակազմի կրթության վարչության պետերը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետի տեղակալն ու երեխաների իրավունքների պաշտպանը, ինչպես նաև շատ այլ հրավիրված մասնագետներ: Հանդիպումը վարեց «Հույսի կամուրջ»-ի փորձառու ղեկավար Սուսաննա Թադևոսյանը: Շատ կարևոր այս պետական քաղաքականությունն իրականացվում է ոչ պետական վերոնշյալ կառույցների շնորհիվ, որի ընթացքի պատասխանատուն ԿԳ նախարարությունն է:

Սյունիքում սկսված գործընթացի վերաբերյալ եղան շատ կարևոր ելույթներ, որտեղ բարձրացվեցին հարցեր, որոնք պետք է լսեին ԿԳ նախարարության պաշտոնյաները: Մասնավորապես, Կապանի և Գորիսի ԿԱԻ-ի տնօրենները մանրամասն ներկայացրեցին Սյունիքի մարզի 102 դպրոցներում բոլոր ուսուցիչների վերապատրաստմանը նախորդող գործողությունների պլանի ու ժամանակացույցի, վերապատրաստման ընթացքի ու մշտադիտարկման արդյունքների մասին, որը հաջողությամբ կարող է իրականացվել նաև Լոռու մարզում: Քննարկվեց ՀՀ տարածքում գործող մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնների վերակազմակերպման գործընթացի, Կապանում մոտ ժամանակներս հիմնադրվող այդ կենտրոնի գործունեությունը ճիշտ հիմքերի վրա դնելու կարևորության մասին, որը կախված կլինի տնօրենի ճիշտ թեկնածուի ընտրությունից, ով քաջատեղյակ պետք է լինի այս քաղաքականությանը, հակառակ դեպքում, այսինքն գործից անտեղյակ մեկին նշանակելու դեպքում, կվտանգվի ամբողջ գործընթացը: Այս գործում շահագրգիռ անձինք ՀՀ ԿԳ նախարարն ու Սյունիքի մարզպետն են, վերոնշյալ կենտրոնի տնօրենի նրանց համաձայնեցված նշանակումից կախված կլինի գործընթացի հաջողությունը:

 

Անահիտ Բախշյան
Կրթության փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031