Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ

Մարտ 25,2016 13:06

Հայտարարություն ՀՀ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է
Մարտի 24-ին՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի անցկացված խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների և մի խումբ այլ քաղաքացիների հանդեպ ոստիկանության գործողություններն ու համարում ոչ իրավաչափ: Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հասցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, բռնի ուժ են կիրառել, որի արդյունքում «Հայ կանաց ճակատ» նախաձեռնության անդամ Ռուզան Եղնուկյանը ստացել է գլխի բաց վնասվածք,բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ:

Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության և այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում: Բացի այդ ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս որևէ վերաբերմունք, դիրքորոշում արտահայտել, կամ գնահատականներ հնչեցնել քաղաքական որևէ երևույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերյալ, այնինչ ակցիայի ժամանակ ոստիկանները հայհոյել և անարգել են քաղաքացիներին:

Կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մանրամասն քննել Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները:

Պահանջում ենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակից՝ որպես ՀՀ Ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացնողի, իրենց դիրքորոշումն արտահայտել վերոնշյալ երևույթների վերաբերյալ:

Վերահաստատում ենք այն սկզբունքը, ըստ որի Ոստիկանության աշխատանքը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ոստիկանությունը կանգնած է մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում՝ երաշխավորելու օրենքի գերակայությունը և ոստիկանության բարձր չափանիշները:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031