ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Ն. Փաշինյանի գրավոր դիմումները: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:
ՀՀ դատախազություն