Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր նախարարության բաժին է ընկնում 19-20 ծառայողական մեքենա. «Հայոց աշխարհ»

Մարտ 25,2016 12:54

Կառավարության կազմում ընդգրկված նախարարությունների ավտոպարկերում հաշվառված ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 350-ի։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր նախարարության բաժին է ընկնում միջին հաշվով 19-20 ծառայողական մեքենա։ Իհարկե, դրանք խիստ տարբեր են բաշխված նախարարությունների միջեւ։

Ծառայողական մեքենաների ամենափոքր պարկն ունի միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարարությունը։ Այս գերատեսչության պաշտոնյաներին սպասարկում է ընդամենը 4 ծառայողական մեքենա։ Մինչեւ վերջերս 5 տրանսպորտային միջոց էր հաշվառված սփյուռքի նախարարության աշխատակազմում։ Այս տարի կհամալրվի եւս մեկով։ Որպես այդպիսին, ոչ մեծ տրանսպորտային պարկ ունեցող պետական կառավարման մարմիններից են մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները։ Առաջինում ծառայողական մեքենաների թիվը 7-ն է, երկրորդում՝ 8-ը։ Արդարադատության նախարարության աշխատակազմին այժմ սպասարկում է 11 տրանսպորտային միջոց։ Այս տարվա պետական բյուջեով նախատեսվում է համալրել եւս 2-ով։

Տրանսպորտային միջոցների պարկը անհամեմատ մեծ է մի քանի նախարարություններում։ Մինչեւ վերջին բաժանումը այդ առումով առաջնայնությունը պատկանում էր ֆինանսների նախարարությանը, որի ավտոպարկում ընդգրկված տրանսպորտային միջոցների քանակը գերազանցում էր ութ տասնյակը։ Իհարկե, մեծ թիվ են կազմում հարկային եւ մաքսային կառույցներին սպասարկող տրանսպորտային միջոցները։

Պարզ է, որ նախկինում հաշվառված ավտոմեքենաների մեծը մասը կտեղափոխվի պետական եկամուտների կոմիտե, որն ունի իր աշխատանքի յուրահատկությունները։

Գործադիր իշխանության կազմում տրանսպորտային պարկի մեծությամբ առանձնանում են նաեւ բնապահպանության եւ սոցապ նախարարությունները։ Առաջինում հաշվվում է ավելի քան 40, երկրորդում՝ 34 ծառայողական մեքենա։

Պետական կառավարման ապարատի ծառայողական տրանսպորտային միջոցների պարկում ընդգրկված մեքենաների թիվը հասնում է ընդհանուր առմամբ 1070-ի։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031