Գյումրու 3-րդ պոլիկլինիկայի՝ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի վիրահատությունը անցել է բարեհաջող: Բժշկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք, գլխի շրջանում վերքեր եւ աջ դաստակի հեմատոմիա:
Արտուշ Ասատրյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն,գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Տեղեկացնենք, որ Արտուշ Ասատրյանին առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար «Գյումրի» ԲԿ էին այցելել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը եւ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
Գյումրի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին