Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդին բնորոշ հյուրընկալությամբ ընդունենք իրանցի հյուրերին. «Ազգ»

Մարտ 25,2016 12:39

Գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանի քաղաքացիներս մեզ բնորոշ հյուրասիրությամբ ենք ընդունում իրանցիներին: Սակայն, հիմնականում միատարր ազգային կազմ ունեցող Հայաստանի համար մի տեսակ անսովոր է զբոսաշրջիկների նման հոսքը մի քանի օրվա ընթացքում: Սուբյեկտիվ գործոնը՝ «եկել լցվել են» արտահայտության հեղինակ քաղքենիների թեկուզ ոչ մեծ բանակն է, որ կարող է փչացնել լավ տպավորությունը Հայաստանից ու հայ ժողովրդից: Տարօրինակ հոգեբանություն ունենքՙ մի կողմից ցանկանում ենք, որ տնտեսություն զարգանա, ավելի շատ գումար մտնի Հայաստան, բայց դրա համար չենք ցանկանում սեփական քարանձավային մտածողության դրսեւորումներից ազատվել:

Հյուրանոցները, վարսավիրանոցները, տաքսի ծառայությունները, հուշարձաններին կից բնակավայրերը, բարերը, ռեստորանները, բենզալցակայաններն ու գազալցակայանները, խանութներն ու վարձով բնակարան տրամադրողները, սրանք բոլորն այս օրերին եկամուտների նկատելի ավելացում են ունենում:

Անգամ իրանական համարներով մեքենաներ են հայտնվել Երեւանում: Այսինքն, իրենց մեքենաներով են գալիս մեր երկիր: Հայաստան մուտք գործող արտարժույթի մեծ հոսքի արդյունքում հայկական դրամն արժեւորվում է: 495 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքը այս օրերին հասավ մինչեւ մոտ 480 դրամի 1 դոլարի դիմաց: Դա արտացոլում է հենց այդ տնտեսական աշխուժությունն այս կարճ հատվածում: Ինչպե՞ս կարելի է հրաժարվել այս ամենից:

Բնական է, որ Հայաստան այցելող իրանցիները, ինչպես եւ որեւէ այլ երկրից եկած զբոսաշրջիկ, պետք է պահպանեն հյուրընկալության կանոնները, թույլ չտան հասարակական կարգի խախտումներ կամ մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչն իրանցիների դեպքում, ընդհանուր առմամբ, առկա է: Մտահոգությունը, թե նրանք կարող են իրենց պահել ինչպես Եվրոպայում հայտնված միգրանտները, տեղին չեն: Ոչ իրացիներն են պատերազմից փախած միգրանտներ, ոչ մենք թույլ կտանք անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ: Ի վերջո, ազգակցական, պատմական, լեզվական, մշակութային եւ բազմաթիվ այլ առումներով մեզ ամենամոտ ժողովուրդը հենց պարսիկներն են: Սա ի գիտություն իրենց «քաղաքակիրթ եվրոպացի» համարող ու իրացի զբոսաշրջիկներին վերեւից նայող տգետների:

Մի խոսքով, հայ ժողովրդին բնորոշ հյուրընկալությամբ ընդունենք իրանցի հյուրերին եւ նպաստավոր պայմաններ ստեղծենք, որ նրանք հաջորդ անգամները նույնպես իրենց ամենասիրելի տոները անցկացնեն Հայաստանում իրենց ընտանիքների, ընկերների ու հարազատների հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031