Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում են Ռուզաննա Եղնուկյանի նկատմամբ ոստիկանության ապօրինի բռնի գործողությունները

Մարտ 25,2016 12:19

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը խստորեն դատապարտում է Նոր Հայաստան Կանանց ճակատի մարտի 24-ի խաղաղ ակցիայի մասնակից կանանց, և մասնավորապես` Ռուզաննա Եղնուկյանի նկատմամբ ոստիկանության ապօրինի բռնի գործողությունները, պահանջում է պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել նման վարքագծի որևէ այլ դրսևորում բացառելու և կանանց նկատմամբ բռնություններ իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։

«Հասարակությունը չի կարող ազատագրված համարվել, եթե կինը ստրկության մեջ է», առավել ևս` հասարակությունը չի կարող ազատագրվել, եթե չդատապարտվեն ոստիկանության բռնությունները անարդարության դեմ կենդանի բողոք արտահայտող կնոջ նկատմամբ:

Հայ հասարակությունում կանանց սակավ ներգրավվածությունը հանրային և քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին որպես հիմնական դերակատարի` նպաստել է անարդարության, բռնությունների և անազատությունների իշխող քաղաքականության արմատավորմանը:

Ուստի կոչ ենք անում հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտահոգ քաղաքացիներին, ովքեր պայքարում են կանանց հասարակական և քաղաքական կյանքում լիարժեք ներգրավվածության համար, բռնությունների դեմ դատապարտել ոստիկանների կողմից իրականացրած ապօրինությունները:

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031