Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի ահաբեկչության ժամանակ վիրավորված հայազգի Հաչանյանը պատմել է տեղի ունեցածի մասին. «Ակօս»

Մարտ 25,2016 12:05

2016թ. մարտի 19-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էր հայազգի մեկ մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` հայազգի Օքսենթ Հաչանյանը պայթյունից ընդամենը 7 մետր հեռավորության վրա է եղել, ինչի արդյունքում էլ ստացված վնասվածքները լուրջ չեն և որևէ վտանգի չեն ենթարկում Հաչանյանի կյանքը։

Թուրքիայի հայազգի քաղաքացին պատմել է, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները. «Երբ գնում էի Հալեպի նրբանցքի մեր պահեստը, հանկարծ սարսափելի պայթյունի ձայն լսեցի, որից հետո ծխի ալիքը ինձ կես մետր վերև շպրտեց։ Սարսափելի տեսարան էր՝ տեսնում էի թե ինչպես են ապակու կտորները վերևից ներքև թափվում։ Անհնար է բառերով նկարագրել այդ պահը։ Եթե մեկ մետր ավելի մոտ լինեի, վիճակս շատ ավելի ծանր կլիներ։ Ձախ ձեռքս ավելի շատ էր վնասվել ռումբի և ապակու կտորներից։ Աջ ձեռքս առանձնապես չի տուժել, բայց ահա ձախ ձեռքս չեմ կարողանում շատ օգտագործել»։

Հայազգի երիտասարդն ասել է նաև, որ երկուշաբթի օրը վիրահատության է ենթարկվելու։

Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 19-ին Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունին զոհ էր գնացել 5 մարդ ևս 36-ը վիրավորվել էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031