Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթել իշխանությանը, բայց ինչպե՞ս. «Ա1+» (տեսանյութ)

Մարտ 25,2016 11:55

Վարչախմբի հեռացում, անցումային կառավարում և արտահերթ ընտրություններ։ Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու այսպիսի ճանապարհ է առաջարկում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը։ Բայց դրա համար պետք է միավորվեն ընդդիմադիր ուժերը։

«Դա անհրաժեշտ է ժողովրդի համախմբումն ապահովելու և ավելի լայն քաղաքական կոնսոլիդացված ձևաչափով երկրի ապագայի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու նպատակով»,- ասում է շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը։

100 օրից ավելի Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ընդդիմադիր շարժումը պայքարի մասին սեփական պատկերացումներն ունի։ Վարուժան Ավետիսյանը նշում է. «Պահանջներ ներկայացնել, բայց դրանց կատարմանը հասնել փողոցից հանցավոր ռեժիմին ճնշելու միջոցով, ստիպել, որ նա ընդունի այդ պահանջները, ոչ թե նրա հետ սեղան նստել, որովհետև ոճրագործի հետ սեղան չեն նստում»։

Ժողովրդի մոտ առկա է բողոքի և ընդվզման բավարար ցանկություն, ինչն էլ «Նոր Հայաստան» շարժումը իր հաղթաթուղթն է համարում։ «Դրա դրսևորումները սուր զգացվել են նախագահական ընտրությունների ժամանակ, ժողովուրդն ինքն իրեն՝ առանց քաղաքական ուժերի կողմից լուրջ աշխատանքի ինքնամոբիլիզացվել է»։

Վերջին տասնամյակում ընդդիմադիր ամենամեծ համախմբումը տեղի ունեցավ 2008 թվականին։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվեցին տասնյակից ավելի ընդդիմադիր հոսանքներ և ուժեր։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031