Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայում զբոսնող իրանցիներից մեկը օրը ցերեկով մաքուր ադրբեջաներեն հայհոյում էր Հայաստանը. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 25,2016 11:51

Սկսվում է Նովրուզը, ինչպես միշտ՝ տասնյակ հազարավոր իրանցիներ ժամանում են Հայաստան, եւ… տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Օրինակ՝ ինչ-որ խանութում կոպտորեն հրաժարվում են սպասարկել իրանցիներին (ու նույնիսկ ոչ պաշտոնապես «արդարանում են», թե բա ի՞նչ անենք, վախենում ենք գողություն անեն), ռեստորաններում ու սրճարաններում խայտառակ ձեւով են սպասարկում (ընկերներիցս մեկն անձամբ էր ականատես եղել, թե ռեստորանների հայտնի ցանցի «օբյեկտներից» մեկում մատուցողներն ինչ բացահայտ կոպտությամբ, արհամարհանքով ու զզվանքով էին սպասարկում նրանց), եւ այսպես շարունակ։

Եվ ամենակարեւորը՝ այդ ամենը զարմանալի հետեւողականությամբ լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցներում ու սոցկայքերում, անգամ իրանցիներն են ասուլիսներ տալիս ու հայտարարում, որ հաջորդ տարի կգերադասեն մեկնել այլ երկիր եւ այլն։

Մի խոսքով՝ տպավորությունն այնպիսին է, թե ինչ-որ անտեսանելի կենտրոնի հրահանգով խնդիրն անընդհատ թեժացվում է։ Ընդ որում՝ այնպես չէ, որ այս տարի Հայաստան ժամանած իրանցիների թիվն աննախադեպ մեծ է։ Հակառակը՝ այդ թիվը տարեցտարի նվազում է։ Բայց այս տարի ամեն ինչ շատ ավելի լարված է։

Ի դեպ՝ նաեւ այնպես չէ, որ լարվածությունը միայն «մեր կողմից» է թեժացվում։ Մի քանի օր առաջ, օրինակ, ինքս եմ ականատես եղել, թե ինչպես էր Հյուսիսային պողոտայում զբոսնող իրանցիներից մեկը (համենայն դեպս՝ արտաքինից ու հագուկապից դատելով իրանցիներ էին) օրը ցերեկով մաքուր ադրբեջաներեն շատ բարձրաձայն (այդպես վարվում են միայն հատուկ ուշադրություն գրավելու համար) հայհոյում Հայաստանը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031