Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիվան Ավետիսյան. «Ես խաղաղություն եմ քարոզում». «Իրատես»

Մարտ 25,2016 11:48

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հետարտադրական փուլում է։ Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա։ Երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է։ Նկարահանումները կատարվել են Արցախում՝ ռեժիսորի հայրական Խաչմաչ գյուղում։

– Կինոյի, առհասարակ մշակութային երկխոսության միջոցով, թվում է, շատ հարցեր պետք է լուծվեն, հարթվեն, բայց Ձեր ֆիլմերը ադրբեջանցիների շրջանում բացասական արձագանք են գտնում, ավելի սրում հարաբերությունները։ Թեև, օրինակ, «Ընդհատված մանկություն» ֆիլմում ադրբեջանցի կինը դրական լույսի ներքո է ներկայացված։

– Գիտե՞ք, պետք է նրանց ասել՝ դուք կարող եք նաև լավը լինել։ Բացասական արձագանքն ինչպե՞ս է արտահայտվում՝ սոցցանցերում արված մեկնաբանությունների, հոդվածների ձևով և քանի՞ տոկոս է կազմում։ Եթե 20-50 հոգի հայհոյանք են գրում, դեռ չի նշանակում, որ դա համընդհանուր մոտեցում է։ Ես խաղաղություն եմ քարոզում, և եթե նույնիսկ առերևույթ ցույց չեն տալիս, միևնույն է, ընկալում են այդ հղումը։

Արվեստում կարևոր է մարդուն հուշել, որ կարող է բարի ու լավը լինել։ Ես վստահ եմ, որ ֆիլմը մարդկանց, առավելապես ադրբեջանցիների մեջ, շատ բան է փոխում։ Օտար երկրում ապրող ադրբեջանցին ինձ ասել է՝ մեծ ֆիլմ ես ստեղծել, թեև, եթե Ադրբեջանում ապրեր, գուցե և բացասական գրառումներ թողներ Youtube–ում՝ մեկնաբանությունների դաշտում։

Ի վերջո, ի՞նչ կարելի է քարոզել այս աշխարհում, որտեղ մարդիկ ամենուր իրենց անապահով են զգում։ Գիտեմ, որ արվեստով չենք կարող կանխել պատերազմը, հակասությունները լուծել, բայց կարող ենք դրական դերակատարում ունենալ, թեկուզ փոքր՝ 0,1 տոկոսով, բայց դա էլ դերակատարման չափ է։ Մեր նպատակն էլ հենց դա է, որ այդ փոքր տոկոսներն ամբողջացնելով մեզ տարիներ ի վեր անհանգստացնող հարցի լուծումն ունենանք՝ ձեռք բերենք Լեռնային Ղարաբաղի ճանաչումը։

Եվ իհարկե, այս ամենը գիտակցելով, ադրբեջանցիները հնարավոր է նաև բացասական արձագանք հնչեցնեն իմ ֆիլմերի մասին։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031