Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետները չեն տնտեսում պետական միջոցները. «Ժողովուրդ»

Մարտ 25,2016 11:33

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կողմից ընթացիկ տարվա համար կատարված գնումները եւ պարզել, որ Արագածոտնի մարզպետարանը նույնպես բենզինի գնման գործընթացում գերավճարներ է կատարել։ Օրինակ՝ մարզպետարանի աշխատակազմը գնել է ավելի քան 7.5 տոննա ռեգուլյար տեսակի բենզին՝ մոտ 7.5 մլն դրամով։ Իսկ մեկ լիտրի դիմաց վճարել է 420 դրամ։ Թեպետ նկատենք որ, Վայոց ձորի համեմատ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը 10 դրամով էժան է գնել բենզինը։ Շարժիչի կիսասինթետիկ յուղի համար վճարվել է 192 հազար դրամ։ Նաեւ գնվել են 16 հատ ավտոմեքենայի անիվներ՝ 630 հազար դրամով։ Իսկ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար հատկացվել է մոտ 1 մլն դրամ, ապահովագրական ծառայությունների համար՝ 320 հազար դրամ։

Նկատենք, որ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ տարվա կոմունալ վարձավճարների չափը զգալիորեն ավելի մեծ է. միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար հատկացվել է մոտ 6.5 մլն դրամ, խմելու ջրի համար՝ 175 հազար 500 դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ 15.5 մլն դրամ։ Պաշտոնական փաստաթղթերից պարզ չի դառնում, թե ինչու է նշված կառույցը այդքան գումար հատկացրել կոմունալ վարձերի համար։

Այսպիսով՝ մինչ մարզային եւ համայնքային կառույցները շռայլորեն վատնում

են պետական եւ համայնքային բյուջեների միջոցները, մարզերում եւ համայնքներում բնակիչների սոցիալական խնդիրներն ավելի են շատանում, ենթակառուցվածքների եւ ճանապարհների վիճակն էլ՝ ավելի վատանում։ Սակայն դա կարծես թե բոլորովին չի մտահոգում իշխանություններին, որոնք առայժմ ակտիվ են խնայողությունների մասին հայտարարություններ անելու

հարցում միայն, իսկ գործնական քայլերում՝ երբեք։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031