Նոր ընտրական համակարգից, պարզվում է, որոշակի դժգոհություններ ունեն նաեւ նախկինում մեծամասնական ընտրակարգով հանրապետության տարբեր ընտրատարածքներից ընտրված պատգամավորները:
Պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) պատասխանեց թեմային առնչվող հարցերին.
– Պարոն Մովսիսյան, նոր Ընտրական օրենսգրքով փոխվում է ընտրության ձեւը, այսինքն` այն պատգամավորները, որ մեծամասնական ընտրակարգով են ընտրվել, պետք է ընտրության գնան ցուցակով, դուք ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը։
– Շատ նորմալ, շատ նորմալ։
– Տեսակետ կա, որ սա դժվարացնում է ընտրության պրոցեսը։
– Ձեզ ինչի՞ ա թվում, որ էն ժամանակ դժվար ա եղել։ Ոչ, դժվար չի եղել իմ համար, ժողովուրդը չի՞ ընտրողը։ Ժողովուրդն է որոշել, հիմա էլ ժողովուրդը կորոշի։
– Տեսակետ կա, որ այս փոփոխությամբ, դժվարանում է այնուամենայնիվ։
– Այ մարդ, ես կողմ եմ, ոնց ուզում են թող փոխեն, ավելի լավ, թող ժողովուրդը որոշի՝ ում ա ընտրում։ Էն ժամանակ կիմանանք, էլի տենց մեծ-մեծ կխոսան, թե էլ չեն խոսա։ Ռեյտինգայինն ավելի ճիշտ է:
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ՝
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում