Լրահոս
Օրվա լրահոսը

Մտորումներ Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչությունների շուրջ. «Հրապարակ»

Մարտ 25,2016 11:00

Երկու բառով ներկայացնելով, պետք է ասեմ, որ ահաբեկչությունից հետո սովորական քաղաքացիներն իրենց առօրյա կյանքում առանձնապես չեն զգում կատարված փոփոխությունները, սովորականի նման ապրում են իրենց կյանքով, մի տարբերությամբ, որ ամենուր հանդիպում ու տեսնում են զրահաբաճկոններով ոստիկանների եւ զինվորականների։

Փողոց դուրս գալիս ավելի շատ օտարազգիների կհանդիպես, քան բուն բելգիացիների՝ հավանաբար, որովհետեւ բելգիացիները նման իրավիճակներում չեն եղել, իսկ նրանք նման եւ ավելի ծանր իրավիճակներում եղել են իրենց հայրենիքում։

Դպրոցների, խանութների մուտքերի մոտ, հիվանդանոցներում, բոլոր հաստատություններում, մետրոյի կանգառներում եւ կայարաններում, բոլոր մարդաշատ վայրերում ուժեղացված ոստիկանական հսկողություն է։ Այդ ամենի անսովորությունից բելգիացիները սթրես են ապրում եւ գերադասում են հնարավորինս քիչ ներսուդուրս անել։

Բելգիայում ապրող շարքային արաբները նույնքան վատ են զգում իրենց, որքան մյուսները, նրանք ինտեգրվել են, իրենց երեխաներն այստեղ դպրոց են գնում, եւ նրանք ահաբեկչության հետ նույնքան կապ ունեն, որքան բուն բելգիացիները։ Հասկանալի է, որ նրանց անհանգստացնում է նաեւ հասարակության հնարավոր ոչ ադեկվատ վերաբերմունքի հարցը, նրանց կարող են նույնացնել արաբ ահաբեկիչների հետ եւ վատ տրամադրվել։

Ինձ խիստ տհաճ է նաեւ մեր հայրենակիցներից՝ հայերից լսել, թե՝ այ, շատ էլ լավ են անում մուսուլմանները, բելգիացիներին տեղն է։ Ռուսների շրջանում էլ նման տեսակետ ունեցողներ կան։ Անհասկանալի է այդ ատելությունը մի երկրի հանդեպ, որը քեզ կացարան է տրամադրել, հաց ու ջուր է տվել, մարդկային վերաբերմունք ցուցաբերել քո հանդեպ։ Եվ, վերջապես, Բելգիան ոչ մեկին չի հրավիրել, որ «հրավիրյալներն» էլ դժգոհ լինեն։

Մարգարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Բելգիա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031