2016թ. հունիսի 10-ից հուլիսի 10-ը կայանալիք ԵՎՐՈ 2016-ին ընդառաջ 2016թ. մարտի 24-ին Անթալիայում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական խաղում հյուրընկալել էր Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը։
Ֆուտբոլային հանդիպման թուրք կազմակերպիչները հետաքրքիր քայլ էին ձեռնարկել, ընկերական հանդիպման առիթը բաց չթողնելով, աշխարհի ուշադրությունը փախստականների խնդրին ևս մեկ անգամ կենտրոնացնելու համար։
Երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականները դաշտ են դուրս եկել Թուրքիա տեղափոխված փախստականների երեխաների ուղեկցությամբ։
Կարդացեք նաև
Այս կապակցությամբ ֆուտբոլային հավաքականները Թվիթեր սոցիալական ցանցում հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է. «Մենք ուրախ ենք փախստականներին հյուրընկալելու համար»։
Տեղեկացնենք, որ ընկերական հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հավելենք նաև, որ այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի նաև մեր հավաքականը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցակիցը Բելառուսի ազգային հավաքականն է։