ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ է Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն