Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ից դեռ չեն արձագանքել Դավիթ Հարությունյանի առաջարկին

Մարտ 25,2016 10:43

«Եթե որեւէ քաղաքական ուժ ունի լուրջ քաղաքական ամբիցիաներ, նախեւառաջ պետք է ունենա տարածքային հզոր կառույցներ, վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ: Նախ պետք է ՏԻՄ ընտրություններին մասնակցի»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԸՕ նախագծով առաջարկվող ռեյտինգային քվեարկությանը: «Հալվա ասելով բերան չի քաղցրանում:

Եթե ուզում են իրենց բերանը քաղցրանա` պիտի գործ անեն»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց մեր զրուցակիցը: «Լեւոն Զուրաբյանն ասաց՝ 20 դոլարով ընկերս ապահովում է տեղամասերում տեսախցիկների տրամադրումը, Դավիթ Հարությունյանն էլ ասաց` էս 40 հազար դոլարը, գնացեք ապահովեք: Դրանից ավելի ի՞նչ անենք: Դեռ ձայն չկա. չգիտենք` կապահովե՞ն, թե՞ ոչ»,- տարակուսեց մեր զրուցակիցը` հավելելով, որ արմատական ընդդիմադիրները պետք է իրարից տարբերակեն «կոնսենսուս, կոնսոլիդացիա եւ ուլտիմատում» բառերը:

 
Կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում

 

«Առավոտ» օրաթերթ
25.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031