Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիշերային ժամերին չվերթները հնարավոր չէ փոխել. «Հրապարակ»

Մարտ 25,2016 10:26

8 ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՏՄՊՊՀ-ին, էկոնոմիկայի նախարարությանն ու Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն առաջարկեց ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրումների շուկան՝ գների, ուղղությունների, թռիչքների ժամկետների եւ պայմանների ուղղությամբ։

Վարչապետը դժգոհեց, որ չվերթները հիմնականում գիշերային ժամերին են։ Հետո եղան խորհրդակցություններ, բայց վարչապետը հաջորդ նիստերին այդպես էլ չանդրադարձավ իր հանձնարարականին, ինչպես որ անում է կառավարության նիստերին, հրապարակային չմեկնաբանեց, թե իր հանձնարարականը որքանով է կատարվել, ու ինչ արդյունք է գրանցվել։ Գնանք վարչապետի հանձնարարականների հետքերով եւ տեսնենք, թե ինչ վիճակ ունենք։ Նշված կառույցներն ուսումնասիրություններ, այնուամենայնիվ, արել են։

ՏՄՊՊՀ-ի եւ էկոնոմիկայի նախարարության՝ ավիաընկերությունների հետ հանդիպման արդյունքում պարզվել է, որ ժամային գրաֆիկը հնարավոր չէ փոխել։ Գիշերային ժամերին թռիչքների իրականացումը պայմանավորված է տարանցիկ չվերթներով։ Մեր քաղաքացիները գնում են եվրոպական որեւէ երկիր, այնտեղից՝ մեկ այլ երկիր կամ քաղաք, իսկ քանի որ Եվրոպայում թռիչքները հիմնականում ցերեկն են, ավելի հարմար է, որ առավոտվա կամ ցերեկային ժամի հասնեն մյուս թռիչքին։

Ավիաընկերություններն ունեն տարիներ ի վեր ձեւավորված ցանց, որը Հայաստանի համար չեն փոխելու։ Եթե պահանջեն, ավելի հնարավոր է, որ ավիաընկերություններ կորցնենք, քան թե՝ որ գան ցերեկային թռիչքի։ Փաստորեն, ամեն ինչ կմնա նույնը, որը հարմար է մեկնողների, անհարմար՝ ժամանողների համար։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031