Գյումրիում այսօր դանակահարություն է տեղի ունեցել, դիմակավորված անձինք իր տան մոտ դանակահարել են Գյումրու 3-րդ պոլիկլինիկայի՝ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Ասատրյան Արտուշին: Վերջինս դուրս է եկել տնից՝ մեքենան վերցնելու, ենթարկվել է հարձակման, դիմակավորված մի քանի անձ մի քանի տեղով դանակահարել են նրան:
Ավազակային հարձակումը եղել է քաղաքի կենտրոնական մասում՝ Վազգեն Սարգսյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում:
Տղամարդն այժմ գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնում՝ նոր սկսել են հետազոտել, վիճակը կայուն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ