Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե նպատակը բան փոխելն է

Մարտ 25,2016 10:00

Մենք ամեն ինչ կանենք խաղի կանոնները փոխելու համար: Բայց եթե դրանք չփոխվեն, պայքարելու ենք եւ, ի վերջո, հաղթելու ենք խաղի հենց այս կանոններով: Սա էր երեկ «Ա1+»-ում ինձ տված հարցազրույցի գլխավոր թեզը: Ես զրուցել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, 30-ամյա Գեւորգ Գորգիսյանի հետ, որին ճանաչում էի «Դեմ եմ» շարժումից: Դա հենց այն սերունդն է եւ այն մտածելակերպը, որի հետ, կարծում եմ, կարելի է հույսեր կապել:

Վերաբերմունքը ներկայիս արատների եւ այն ծնած իշխանությունների հանդեպ խիստ քննադատական է՝ ուրիշը չի էլ կարող լինել: Նորն այստեղ հստակ, տեսանելի եւ իրագործելի նպատակներ դնելն է եւ դրանց հասնելու վճռականությունը՝ առանց անիմաստ պերճախոսության եւ ձեւական հակադրության:

Ձեւականության եւ գործնականության տարբերությունը ես կարող եմ ցույց տալ մի «մասնագիտական» օրինակով՝ կապված Ընտրական օրենսգրքի նախագծի հետ: Եթե իմ նպատակը ընտրությունները լուսաբանելն է՝ այդ թվում, իհարկե, ընտրակեղծիքներն արձանագրելը (քանի որ իմ պարտականությունների մեջ է մտնում նաեւ հասարակությանն այդ հանցագործությունների մասին տեղեկացնելը), ապա ես կընդունեմ Ընտրական օրենսգրքի փոփոխված նորմը, ըստ որի՝ ընտրություններից առնվազն 10 օր առաջ ես պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեմ իմ լրատվամիջոցի կողմից ոչ ավելի, քան 50 հոգու ցուցակ` այն մարդկանց, որոնք այդ ընտրությունները կլուսաբանեն:

Բայց եթե իմ նպատակը ոչ լուսաբանելն է, ոչ էլ հանցագործություններն արձանագրելը, այլ պարզապես իբրեւ «պայքարող տեսակ» հանդես գալը, ինձ հալածյալի եւ տառապյալի տեղ դնելը, ապա ես, անշուշտ, կասեմ, որ չեմ ընդունում ռեժիմի ոչ մի առաջարկ, որ ես պետք է իմ լրատվամիջոցից հավատարմագրեմ 500 կամ 5000 լրագրող կամ, որ ընդհանրապես չեմ հավատարմագրի: Եվ երբ չհավատարմագրեմ, ու ընտրությունների ժամանակ իմ լրագրողին տեղամաս չթողնեն, այդ հետապնդվողի պսակով կդիմեմ եվրոպական կառույցներին` բողոքելով խոսքի ազատության ճնշման դեմ:

Ամեն մեկը, բնականաբար, կյանքի եւ աշխատանքի իր մարտավարությունն է ընտրում: Պարզապես այս` երկրորդ մարտավարությունը գուցե փառք, որոշակի «ժողովրդական շերտերի» սեր կամ, չեմ բացառում, դրամաշնորհներ է բերում, բայց ոչ մի միլիմետր չի մոտեցնում հռչակվող նպատակներին: Այդ միլիմետրերը նվաճվում են հանդարտ, մտածված, փաստարկված քայլերով: Իսկ երբ առաջանում է «հալածվելու» ցանկությունը, այդ ոլորտներում ուժային լծակներ ունեցող իշխանությունն իրեն շատ հանգիստ եւ վստահ է զգում ու իր գործողություններով դարձյալ մի քանի մետր հետ է շպրտում հասարակությանը:

…«Ես ոչ մեկի դեմ չեմ, ես կողմ եմ անկախ Հայաստանին»: Մովսես Գորգիսյանի այդ բառերը անձամբ եմ լսել Մատենադարանի մոտ կազմակերպված հանրահավաքին` 1988 թվականի ամռանը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Մի տեսակ միմամտությըն կա։
    խնդիը հակադրվելը չի, այլ հենց հակադության առաջացման պահին գործողությունների կոնկրետությունը,
    ասենք, եթե լուսավորը չի ամցմում, այ էդ պահին ինչ ենանելու՞,
    այ ստեղա խնդիրը, ոչ թե ճամարտալությունը նոր ոճի մասիմ։
    նորը լուսավորը ևահել լինելու յետ կապ չունի,
    հուսով եմ սխալվել եմ մարուքյանի հարցում, բակց կյանքը ցույց կտա հերթական լեզվանիության ընթքցքը առանց էական քայլերի։

  2. Լավատես says:

    Բարդ խնդիրը բաժանում են ավելի պարզ առանձին ենթախնդիրների ու դրանք լուծելով բարդ խնդիրն էլ է լուծվում: Ա քննադատական ելույթ ունենալը չի նշանակում ասել միայն բացասականը, քննադատականի մեջ անպայման պետք է եւ լավը լինի, հակառակ դեպքում քննադատողի մակարդակը ցածր է: Սա նշանակում է, որ նույնիսկ այսօրվա կառավարության ու ընդդիմության գործում էլ պետք է հայտնաբերել դրականը եւ հրապարակայնորեն նրանց դրա համար գովել՝ թեկուզ այն որ հայ են իրենք իրենց համարում: Բ անկախ պետությունը կազմված է անկախ շրջաններից, անկախ գյուղերից ու անկախ քաղաքներից: Սա նշանակում է, որ այդ գյուղերն ու քաղաքները իրենց ներկայացուցիչներին պետք է ուղարկեն բարձրագույն պետական կառույցում աշխատելու, սա էլ նշանակում է ՝՝իմ ընտրողի ընտրողը իմ ընտրողը չի՝՝ (© ☺) սկզբունքը, որը հակադրվում է այսօրվա ՝ժողովրդավարական՝ ՝՝բաժանիր որ տիրես՝՝ ՝ընտրական՝ սկզբունքին:

  3. Համամիտ եմ Ձեր դիրքորոշման հետ՝ հանուն ռեալ արդյունքի երբեմն կոմպրոմիսի գնալ, թեկուզ փոքր քայլերով՝ բայց առաջ շարժվել: Այդուհանդերձ, հարգանքի է արժանի նաև այն մարդկանց/խմբերի/ մարտավարությունը, ովքեր որևէ կոմպրոմիս չեն հանդուրժում ներկա վարչախմբի հետ: Ակնածելի, հարգանքի են արժանի Շանթի ու իր խմբի, ,,Նոր Հայաստան,, շարժման գործողությունները- նրանց չի կանգնեցնում հալածվելու, ծեծվելու, բանտարկվելու վտանգը:Տեսակն է այդպիսին – սանձարձակի ու զոռբայի հետ ոչ մի կերպ չհարմարվող, դրանց լկտի ու հաղթական դիրքը չհանդուրժող, էմոցիոնալ ու ռոմանտիկ տեսակը: Առաջին հայացքից նրանց գործելակերպը կարող է ծայրահեղական, անարդյունավետ թվալ: Նրանք, սակայն, առնվազն երկու խնդիր են լուծում: Առաջինը՝ այդ ,,ծայրահեղ,, գործողությունների շնորհիվ վարչախումբը ստիպված ավելի լոյալ, հանդուրժող է վերաբերվում ձեր նշած հաշվեկշռված, հանդարտ գործողություններին, պարտադրված է լինում որոշ զիջումների: Երկրորդ/որ ավելի կարևոր է/. մեր այդ ռոմանտիկ, ԽԵՆԹ տեսակը մշտապես արթուն ու զգոն են պահում հանրության գոնե որոշ մասին՝ չառնվել կեղծ ,,բարեփոխումներով,, չխաբվել արտաքին շպարով, չհարմարվել գորշության ու կեղծիքի հետ, անկիրթ ու բռի վարչախմբի գոյության հետ, իշխան-իշխանիկների սանձարձակ, անբարո վարքի հետ: Իրական արժեքները ոտնահարելու, դրանք կրողներին ու ստեղծողներին նեղելու, կարիքի մեջ պահելու, քսու և ապաշնորհին սատարելու, անճաշակ-ռաբիսի առաջ կանաչ լույս վառելու, այս ու էլի ուրիշ քստմնելի իրողությունների հետ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031