Աշտարակ-Երեւան տանող ճանապարհի այս հատվածում երթեւեկության կանոնների պահպանումը վարորդների քմահաճույքին է հանձնված: Մայրուղում տեղադրված ճանապարհային երթեւեկության նշանները արդեն մեկ ամիս է՝ փակված են տոպրակներով կամ թղթերով: Արկածախնդիր վարորդների համար լավ հնարավորություն է ստեղծվել մայրուղում գերազանցելու թույլատրելի արագությունն ու իրար հետ մրցելու, թե ով ինչ արագությամբ ու ինչ հնարքներով կարող է մեքենա վարել: Ճանապարհային ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կառավարության որոշմամբ, որոշ իրավիճակներից ելնելով, այդ ճանապարհային նշանների գործողությունը ժամանակավորապես դադարեցված է:
Լուսանկարները՝ ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2016