Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորներին ծանոթացրին Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին

Մարտ 25,2016 13:35

Դիլիջանում երկօրյա սեմինար՝ դատավորների համար

2016 թվականի մարտի 19-20-ը Դիլիջան քաղաքի «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա սեմինար-քննարկում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 2014-2015 թվականների նախադեպային իրավունքի վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները, օգնականները, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը: Սեմինարը կազմակերպել էր ՀՀ դատական դեպարտամենտը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը մատնանշեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն աջակցում է ընթացիկ դատաիրավական բարեփոխումներին: Նա հույս հայտնեց, որ ԵԱՀԿ-ի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի համատեղ ջանքերը կնպաստեն արդարադատության կանխատեսելիության եւ իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ պալատի որոշումները հսկայական ազդեցություն ունեն ոչ միայն դատական պրակտիկայի, այլեւ ողջ քրեական արդարադատության գործընթացների վրա: Այդ առումով դատավորների իմացությունը կարեւորվում է: Այդ նպատակով ԵԱՀԿ աջակցությամբ դատավորների համար կազմակերպվում է սեմինարների շարք, որը նպատակ ունի առաջին ատյանի դատավորներին ծանոթացնել Վճռաբեկ դատարանի կողմից ձեւավորվող նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Արմեն Հովհաննիսյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի օգնականներ Ժենյա Ստեփանյանը, Տաթեւիկ Սուջյանը եւ ավագ օգնական Անի Դանիելյանը ներկայացրին ՀՀ վճռաբեկ դատարանի 2014-2015 թվականների նախադեպային առանձին որոշումներ, որոնք հիմնարար նշանակություն կարող են ունենալ իրավակիրառական պրակտիկայի համար:
ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031