ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր երեք որոշում է ընդունվել: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ բացի քաղաքական դպրոց ստեղծելու որոշումից, որոշվել է ստեղծել եւս մեկ հանձնաժողով. «Արտաքին կապերի հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է միջկուսակցական կապերի զարգացմանը, մեր կուսակցությունը մեծ տեղ է տալու մեր դաշնակից ու եվրոպական քաղաքական ուժերի հետ կապերի զարգացմանը: Կուսակցությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու»:
Երրորդ որոշումը վերաբերում է ՀՀԿ-ի կուսակցական ծրագրին. «Այս տարվա աշնանը ՀՀԿ-ն հերթական համագումարն է հրավիրելու, կուսակցության ծրագիրը մշակվել ու ընդունվել է, այսօր որոշում ընդունեցինք որոշակի փոփոխություններ մտցնել կուսակցության ծրագրում, ծրագրային առաջարկներ պետք է արվեն, որ քննարկվի համագումարում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ