Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ ո՞ւմ պտի դներ Կոնգրեսը. Սասուն Միքայելյանը պատասխանում է իշխանությանն ու ՀԱԿ-ին. 1in.am

Մարտ 24,2016 22:24

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը:

– Պարոն Միքայելյան, մամուլում հրապարակումներ եղան, որ այս անգամ կստանաք իշխանության մի հատվածի՝ հատկապես Հովիկ Աբրահամյանի աջակցությունը: Որքանո՞վ եք հնարավոր համարում այս փուլում իշխանությունից Ձեր աջակցություն ստանալը: Նույնիսկ նշվում է, որ Խաչատուր Սուքիասյանն է հանդիպել Հովիկ Աբրահամյանին, որ մարզպետը, հնարավոր է, ինչ-որ առումով աջակցի Ձեզ:

– Դա ես հերյուրանքներ եմ համարում, ընդհակառակը՝ մարզպետը չի աջակցում, աշխատում է ՀՀԿ-ի համար… Վահրամ Դանիելյանի հետ կապված՝ նույնիսկ ծիծաղելի է նման բան ասելը:

– Իսկ ընդդիմադիրներից ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում, ՀԱԿ-ը, ըստ էության, հանձնաժողովի տեղերի հետ կապված, մերժեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը, «Ժառանգությունն» էլ այս փուլում դեռ չի հստակեցրել: Ընդդիմադիրների կողմից աջակցություն կունենա՞ք՝ վստահված անձերի հետ կապված. ի՞նչ փուլում են Ձեր աշխատանքները:

– Վաղը վերջին օրն է, պարզ կլինի, բայց հաստատ աջակցություն չեմ ստանա՝ հանձնաժողովի տեղերի հետ կապված, չեմ ուզում այդ հարցում խորանալ, որովհետև ընտրական արշավ է գնում, իսկ ինչ վերաբերում է ընդդիմություն հասկացությանը՝ թե՛ «Ժառանգությունից», թե՛ ԲՀԿ-ից, թե՛ տարբեր կուսակցություններից կան մարդիկ, անհատներ, որոնց ես հարգում, ընդունում եմ որպես ընդդիմություն, բնականաբար նրանք իմ կողքին կլինեն, կօգնեն ինձ: Ինչ վերաբերում է աջակցությանը, գիտեք, Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը հայտարարել են, որ աջակցելու են մեզ: Ավել բան ես չեմ սպասում: Չեմ ուզում որևէ մեկին փնովել, թե ինչու չեն աջակցում:

– Բայց ՀԱԿ-ի կայացման ճանապարհին Դուք կարևոր դեր եք ունեցել, չէ՞, ինչո՞ւ մերժեցին:

– Կարևոր դեր ինչպե՞ս կարող է չունենայի… Գիտեք, որ Հրազդանը երկրորդ տեղում էր մեր հանրապետությունում՝ ձայների հետ կապված… Ինձ այդքան էլ չի հուզում, չի անհանգստացնում, ես չեմ ուզում անդրադառնալ դրան: Ես իմ գործն եմ անում. կարևորը, որ ես իմ ճանապարհից չեմ շեղվել, ես գնում եմ արդար ընտրության, ես չեմ հուսահատվել:

– «Քաղաքացիական պայմանագրի» անդամները նշում են, որ եթե ՀԱԿ-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ուղղակիորեն աջակցում է իշխանությանը: Արամ Բարեղամյանն էլ, օրինակ, մեր լրատվամիջոցի հետ զրույցում ասաց՝ հարցրեք պարոն Միքայելյանին՝ արդյո՞ք կիսում է նա այս տեսակետը:

– Ինձ չի հետաքրքրում իրենց կարծիքը: Իսկ այն, ինչ Արամ Բարեղամյանն ասել է, թույլ տվեք դրան անդրադառնալ ընտրություններից հետո: Մենք ճանապարհ ենք անցել, և ես մի բանի վրա եմ զարմացել, որ ինքը հայտարարել է, թե եթե ՀԱԿ-ը այստեղ թեկնածու չի ներկայացրել, արդեն իսկ… հետաքրքիր է՝ ում պիտի դնեին թեկնածու, բայց չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, ինձ համար նույնիսկ զարմանալի է այդ հայտարարությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Առաջին լրատվական»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031