Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարապ պետության նախարար ենք, էլ ո՞նց ամուսնանանք». պեմզաշենցի երիտասարդ. (Տեսանյութ)

Մարտ 24,2016 21:25

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Պեմզաշեն գյուղից 25-ամյա մի երիտասարդ, որը տաքսի է վարում՝ կանգնելով Արթիկի քաղաքապետարանի շենքի մոտ, դժգոհեց, որ չի կարողանում ամուսնանալ, քանի որ Հայաստանում անարդարություն է տիրում. երիտասարդներին երկրից զոռով վռնդում են:

«Գործ չկա ստեղ, տնից տեղից կտրվում, ջահել տղա ենք, խոպան ենք գնում, գնացի Ռուսաստան, գործերս անհաջող էին, հետ եկա, հիմա էլ պարապ պետության նախարար եմ աշխատում…Անգամ ամուսնանալ չեմ կարող: Ասենք նշանվա, ընտանիք կազմեցի, գործ ունե՞մ, որ պահեմ. էդ աղջիկը վերջը հագնել ու ուտել է ուզում… Հետո էլ ասում են ազգը քչանում է, արտասանում են՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում…Ի՞նչ պիտի լինի էս պետության վերջը: Սաղ փողերը Երեւանի վրա են դրված, մեր պետության մեջ մենակ Երեւան ու Ղարաբաղ կա, մնացած գյուղերը սոված պիտի ջարդվեն», -զայրացած ասաց երիտասարդը, որը թեեւ համաձայնեց իր խոսքից որոշ հատվածներ նկարահանվել, սակայն չցանկացավ իր անուն-ազգանունը հրապարակել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031