Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում էժան գներով համատարած վաճառքի են հանել տները (Տեսանյութ)

Մարտ 24,2016 20:03

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Արթիկի տարածաշրջանի գյուղապետերի ու դպրոցի տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում: Մինչ Հովսեփ Սիմոնյանը կգար Արթիկի քաղաքապետարան ու կսկսեր խորհրդակցությունը, մենք շփվեցինք քաղաքապետարանի մոտ հավաքված տաքսու վարորդների հետ, որոնք եւ ներկայացրեցին իրենց  քաղաքի խնդիրները: Հարցին այս քաղաքում կա՞ն աշխատատեղեր, տաքսու վարորդներից մեկն արձագանքեց. «Հնարավո՞ր է էդպես բան լինի, նախկինում հանքերն աշխատում էին, աշխատատեղ կար, հիմա սաղ սեփականաշնորհել են, ոչ քար տանող կա, ոչ էլ…

IMG_2565 IMG_2568

Հիմնական զբաղմունքը տաքսի վարելն է, տեսեք քանի հոգի են էստեղ հավաքված, բոլորը 100-200 դրամով գյուղերն են գնում, կոպեկներով են քշում, բայց գալիս մեզանից հախ են ուզում, ասում են հախ տվեք, որ ստեղ թույլ տանք կանգնեք: Հեչ չգիտենք ինչի՞ համար են հախ ուզում, աշխատանք տվեք, մենք էլ չկանգնենք: Արտագաղթն էլ է շատ, արտագնա աշխատանքի մեկնողների թիվն էլ շատ, բայց դուրսն էլ մի բան չէ, ռուբլու կուրսն էնքան ցածր է, որ ձմռան տակից չես կարող դուրս գա, հազիվ փայտ առնես ու նստես: Սա էն քաղաքն է, որտեղ բիձեն ու ջահելը նույն բանն են, տարբերություն չկա, սաղ պատի տակ կանգնած են»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:

Լսելով Արթիկի բնակիչների բողոքները՝ մենք հարցրեցինք, դուք չէի՞ք, որ «այո» ասացիք սահմանադրական փոփոխություններին: Վերջիններս հավաստիացրեցին, որ դա իրենց ձայները չեն: «Ով որ «այո» է ասել, զաստավիտով է  ասել», ասաց նրանցից մեկը: Մյուսն էլ,  որն  իր ներկայացմամբ Լեռնային Ղարաբաղի ազատամարտերին մասնակցած անձ է, ասաց. « Գյուղ կա, մտել են գյուղը, «այո» -ն գրած, բերել, ձեռքերն են տվել, չգիտե՞ք «այո» ոնց է լինում, ինչքան ուզում, էնքան խփում են՝ 50, 60, 80, 100»:

Մենք նկատեցինք, որ քաղաքի փողոցներում  հայտարարություններ են փակցված  տների վաճառքի մասին, հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են այդքան շատ հայտարարությունները: Մեր զրուցակիցները, ցույց տալով կողք բոլորի խանութները, ասացին, որ դրանք էլ են վաճառքի հանված, ով, ինչ ունեցվածք ունի այս քաղաքում, վաճառվում է, տներն էլ  «թափելու գնով» են տալիս, առնող չկա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031