Այսօր «օֆշորի» գործով դատական նիստին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իր ցուցմունքում ուշագրավ դեպք պատմեց՝ բանակի հետ կապված:
Նա դատարանին պատմեց, թե տարիներ առաջ ինչպես են բանակում վարվել իր որդու հետ. «Բանակից հետո խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել մոտը, որովհետեւ բանակում Արարատում ծառայելու ժամանակ շուն էին բաց թողել վրան: Մուրադ Կիրակոսյան կա այնտեղ, կարող եք հարցնել: Մուրադ Կիրակոսյանը եւ Շմայսը…ինքը չէր ենթարկվել, հաղթանդամ, ֆիզիկապես շատ մարզված տղա էր: Շորերը մերկացրել էին եւ զորամասի առաջ խիստ պատժելով, ծեծելով շուն էին բաց թողել իր վրա՝ «օվչառկա» շուն: Շունը փորձել էր խեղդել: Տղաս 3 անգամ շանը փռել էր գետնին, նորից էին բաց թողել: Էդ դեպքից հետո խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել մոտը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ