Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Անցանկալի գովազդային հաղորդագրություններ փոխանցելը միջամտություն է մարդու անձնական կյանքին»

Մարտ 24,2016 17:51

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հետեւյալ պարզաբանումը:

Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ գործընկերջս՝ Ն. Զոհրաբյանի հնչեցրած հարցի հետքերով..
Չպահանջված գովազդային հաղորդագրությունների խնդիրը մինչ այս էլ գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և Ազգային Ժողովում այս խնդրի մասին բարձրաձայնած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ևս մեկ առիթ էր, որպեսզի ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրի xopan.am-ից բջջային հեռախոսահամարներին ստացված հաղորդագրության իրավաչափությունն ու դրա վերաբերյալ ներկայացնի իր խորհրդատվական որոշումը: Նշեմ, որ տվյալ դեպքում խոսքը գնում է «ուղղակի մարքեթինգի» մասին:

Հաշվի առնելով, որ անցանկալի գովազդային հաղորդագրություններ փոխանցելը միջամտություն է մարդու անձնական կյանքին և որ ցանկացած դեպքում մարդու անձնական տվյալները, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարը, պետք է օգտագործվեն բացառապես անձի համաձայնությամբ կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքում՝ ակնհայտ է դառնում, որ տվյալ պարագայում խախտվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Չնայած այս դեպքում հաղորդագրությունն ուղարկվել էր մարքեթինգ իրականացնող մասնավոր կազմակերպության կողմից, այնուամենայնիվ, նման դեպքերը բացառելու գործում շատ եմ կարևորում կապի ծառայություն մատուցող օպերատորների դերը և ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունները (կամ օպերատորները) կձեռնարկեն անհրաժեշտ և առավելագույն կազմակերպչական, տեխնիկական (ծրագրային) միջոցներ՝ կանխելու համար առանց իրենց բաժանորդների համաձայնության այլ անձանց կողմից ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդների անձնական տվյալների օգտագործումը և որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու վերաբերյալ բաժանորդների հետ կնքվող պայմանագրերում կնախատեսեն ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդի անձնական տվյալներն, այդ թվում՝ հեռախոսահամարն օգտագործելու վերաբերյալ դրույթներ: Այլապես, վերջիվերջո խնդիր է առաջանալու օպերատորի և հաճախորդի միջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031