Մարտի 23-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ սպայական դասակի ծառայողները Երևանի Ա. Ավետիսյան փողոցում, ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտելու համար, փորձել են կանգնեցնել «ԲՄՎ» մակնիշի 34 UA 988 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել և դիմել է փախուստի, որի ընթացքում Կոմիտասի պողոտայով երթևեկել է հանդիպակաց գոտիով, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և ստեղծել վթարային իրավիճակ:
Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 2-րդ դասակի ծառայողները ժամը 15-ին Թբիլիսյան խճուղում փորձել են Ազատության պողոտա և Հ. Ներսիսյան փողոցի հատման մասում մասնակիորեն արգելափակել երթևեկելի հատվածը, սակայն «ԲՄՎ»-ի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածել է արգելապատնեշին և Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի հետևի թափարգելի աջ հատվածին, վնասել ավտոմեքենան ու կրկին դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան «ԲՄՎ»-ի վարորդ, 1993 թ. ծնված Սերժ Վարդանյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Սերժ Վարդանյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն